Մարտի 8-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան ժամը 19.40-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի աջ կողմում կայանած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս գալով հանդիպակաց գոտի՝ բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԳԱԶ-53»-ի վարորդը և «Տոյոտա Ռավ-4»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը՝ ուշ երեկոյան, «Տոյոտա Ռավ-4»-ի ուղևորը, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում:
Կատարվում է քննություն: