Մարտի 8-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան ժամը 03.00-ին Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել մայթեզրին: Պատահարի հետևանքով մի ուղևորը տեղում մահացել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: