Այսօր ԿԲ-ն հրապարակեց իր կողմից նախորդ շաբաթվա (փետրվարի 28-ից մարտի 4) ընթացքում արտարժույթի շուկայում կատարած գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Ըստ այդմ` ԿԲ-ն վաճառել է 13.68 մլն դոլար` առանց դոլարի գնման որևէ գործարք կատարելու:
Նշանեք, որ սա բավականին մեծ գումար է մեկ շաբաթվա համար: Համեմատության համար նշենք, որ ողջ փետրվար ամսին` մինչև ամսվա վերջին օրը, ԿԲ-ն արտարժույթի գնման կամ վաճառքի ոչ մի գործարք չէր իրականացրել:
Նշենք նաև, որ նախորդ շաբաթվա ընթացքում շնորհիվ ԿԲ այդ վաճառքի գործարքների դրամ/դոլար միջին փոխարժեքը կայուն էր` տատանվելով 367.5 դրամ/դոլարի շուրջ: