Երեկ բրիտանական BBC-ն հայտնել է Սեբաստիան Ֆետելի և Ferrari-ի միջև մինչև 2014 թվականը պայմանագրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին:
Անմիջապես հետևել է Սկուդերիայի նախագահ Լուկա դի Մոնտեձեմոլոյի ելույթը, ով հերքել է գերմանացուն հրավիրելու հնարավորությունը, քանի դեռ թիմում հանդես է գալիս Ֆերնանդո Ալոնսոն: Շրջանառվող լուրերն այսօր հերքել է նաև Սեբաստիանը:
«Չեմ մտածում թիմս փոխելու մասին: Ցանկանում եմ աշխարհի չեմպիոն դառնալ և երջանիկ եմ Red Bull-ում: Այստեղ ես ունեմ այն ամենը, ինչի մասին կարելի է երազել: Թիմն ինձ համար ասես ընտանիք լինի: Այլ ակումբ տեղափոխվելու մասին շրջանառվող լուրերը սուտ են և ոչ մի հիմք չունեն»,- հայտնել է Ֆետելը: