«Մաքլարեն»-ի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը կարծում է, որ «Ֆերարի»-ի պիլոտ Ֆերնանդո Ալոնսոն արժանի է այս տարվա աշխարհի չեմպիոնի կոչմանը:
«Զգում եմ, որ Ալոնսոն է ստանալու այս տարվա լավագույնի կոչումը: Այս տարի «Ֆերարի»-ն սխալներ չի գործել: Միշտ չէր, որ Ալոնսոն ամենաարագն էր, սակայն նա միշտ առաջատարն էր: Նա ելույթ էր ունենում իբրև չեմպիոն. կարծում եմ՝ նա կդառնա աշխարհի եռակի չեմպիոն: «Ռեդ Բուլ»-ն ունեցավ թեˊ վերելքներ, թեˊ վայրէջքներ, սակայն նրանք իրոք կատարեցին մեծ աշխատանք՝ հաղթելով վերջին երեք մրցավազքում»,- Daily Star-ը մեջբերում է Հեմիլթոնի խոսքերը: