Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իտալացի մրցավարը սպասեց «Փյունիկ»-ի գոլին

Հոկտեմբերի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացած «Փյունիկ»-«Բանանց» հանդիպմանը ֆեդերացիայի նախագահի հրավիրած մրցավարը կարող էր մի ակնթարթ շուտ սուլել, բայց նա կարծես սպասեց «Բանանց»-ի դարպասի գրավմանը:
«Փյունիկ»-ի կազմից բացակայում էր մեր առաջնության գլխավոր ռմբարկու եւ ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, բայց առանց նրա էլ «Փյունիկ»-ի հարձակողական անվանական կազմը շատ ուժեղ էր: Հանդիպումը վարում էր իտալական մրցավարական բրիգադը` Անդրեա Ռոմեոյի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը. նա եկել էր հետեւելու «Փյունիկ»-ի խաղին:
Հանդիպման հենց սկզբից ակնհայտ էր, որ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստների համար շատ դժվար է լինելու: Խաղասկիզբը անցավ հավասար պայքարում` գնդակը գտնվում էր «Փյունիկ»-ի ֆուտբոլիստների մոտ, իսկ «Բանանց»-ի ֆուտբոլիստները գործում էին հակագրոհների սկզբունքով: Արդեն 12-րդ րոպեին Բետոն Օրտեգան մեն-մենակ դուրս եկավ «Փյունիկ»-ի դարպասապահ Արտուր Լեսկոյի դեմ, բայց «Բանանց»-ի հարձակվողը շատ անհաջող գործեց: «Փյունիկ»-ի դարպասը գրավելու երկրորդ հնարավորությունը կորցրեց Արսեն Բալաբեկյանը: Նշենք, որ այս առաջնությունում «Բանանց»-ը միակ ակումբն է, որը դեռեւս պարտություն չէր կրել «Փյունիկ»-ից: Ընդհանուր առմամբ, առաջին խաղակեսում թիմերը չէին ցանկանում բացել խաղաքարտերը: Իսկ ահա երկրորդ խաղակեսի հենց սկզբից մրցակիցները սկսեցին բաց ֆուտբոլ խաղալ. դրությունն էր ստիպում: Առաջին հերթին «Փյունիկ»-ին էր օդի պես պետք հաջողության հասնել, ուստի նրանք առաջ նետվեցին` ժամանակ առ ժամանակ մոռանալով պաշտպանության մասին, որից օգտվում էին «Բանանց»-ի ֆուտբոլիստները, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց գրավել «Փյունիկ»-ի դարպասը, չնայած բազմաթիվ գեղեցիկ դրվագներին: Միայն երկրորդ խաղակեսի սկզբին «Բանանց»-ի ֆուտբոլիստները կարող էին «Փյունիկ»-ի դարպասը առնվազն երկու անգամ գրավել, ինչից հետո «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղադաշտ դուրս բերեց եւս 2 հարձակվողի. «Փյունիկ»-ը ոչինչ չուներ կորցնելու, քանի որ նրա համար ոչ-ոքին հավասար էր պարտության: 63-րդ րոպեին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստներն այս խաղում առաջին անգամ մրցակցի դարպասը գրավելու հնարավորություն ունեցան. անկյունայինի խաղարկումից հետո, երբ գնդակը հայտնվեց պաշտպան Արտակ Եդիգարյանի մոտ, վերջինս ուժեղ հարված կատարեց, բայց «Բանանց»-ին փրկեց դարպասաձողը: Հանդիպումը մոտենում էր ավարտին, եւ իտալացի մրցավարը ավելացրեց 4 րոպե, այնքան, որքան պետք էր Կառլեն Մկրտչյանին: Խաղի ամենավերջում, հանդիպման մրցավարը արդեն պատրաստվում էր ազդարարել խաղի ավարտը, բայց եւս մի ակնթարթ հապաղեց, եւ երբ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը գրավեց դարպասը, նոր միայն սուլեց եւ ազդարարեց հանդիպման ավարտը: Իհարկե, սա ուշագրավ իրավիճակ էր, որը գուցե դեռ ուսումնասիրության եւ հետեւություններ անելու կարիք ունի, սակայն ամեն դեպքում փաստ է նաեւ այն, որ «Բանանց»-ի պարտության համար առաջին հերթին մեղավոր են հենց իրենք, քանի որ «Փյունիկի» դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ ունեին, որոնք չկարողացան օգտագործել: Իսկ այս խաղից հետո արդեն կարելի է ասել, որ հազիվ թե ինչ-որ բան խանգարի «Փյունիկ»-ի չեմպիոնությանը: Այս տարի էլ ոչինչ չփոխվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում