Վրացական Резонанси պարբերականի տեղեկությունների համաձայն, օրեցօր աճում է Աբխազիա աշխատանքի մեկնող վրացիների թիվը: Դա կապված է Սոչիի օլիմպիական խաղերի մոտենալու և Աբխազիայում վերջերս նկատվող շինարարական բումի հետ:
Թերթի տեղեկություններով, վրացիները Աբխազիայում ստանում են մինչև 2 հազար դոլար աշխատավարձ և այդ գումարով Վրաստանում պահում իրենց ընտանիքները: Նման արտագնա աշխատանքի մեկնողները երկար ժամանակ չեն վերադառնում տուն, քանի որ մի օբյեկտի հանձնումից հետո անմիջապես անցնում են մեկ այլ շինարարության:
Ուսումնասիրության համաձայն, Աբխազիա աշխատանքի են մեկնում հիմնականում Վրաստանի արևմտյան շրջանների և Թբիլիսիի բնակիչները: