Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Հարութ Սասունյան. Ո՞վ է իշխում Թուրքիայում. Էրդողա՞նը, թե՞ Ալիևը

Թուրք ղեկավարները հաճախ են պարծենում, որ իրենց հաջողվել է սնանկ տնտեսություն և ներքաղաքական լուրջ խնդիրներ ունեցող երկրից Թուրքիան վերածել մեծ ազդեցություն ունեցող հզոր տարածաշրջանային պետության:

Իրոք, Միացյալ Նահանգներից հետո Թուրքիան երկրորդ ամենախոշոր բանակն ունի ՆԱՏՕ-ում, իսկ ՀՆԱ-ի ծավալով աշխարհում 15-րդ խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրն է: Թուրքիան որպես ինքնակոչ հաշտարար և միջնորդ, հաճախ է միջամտում տարածաշրջանային և միջազգային թեժ կետերում: Գերակայության բարդույթով տառապող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն արժանացել է «Սուլթան» տիտղոսին, համակված է հանգուցյալ Օսմանյան կայսրության վերականգնմամբ:  

Թուրքիայի ազդեցության ընդլայնման արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը` «զրո խնդիրներ հարևան երկրների հետ» հաճախ կրկնվող մանտրան, միշտ չէ, որ հաջողությամբ է իրագործվում: Չնայած Թուրքիան կարողացել է իր հարաբերությունները բարելավել Սիրիայի և Իրանի հետ, սակայն Հայաստանի հետ հաշտեցման նրա երկերեսանի ջանքերը լրիվ ձախողվել են: Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման կեղծ տպավորություն ստեղծելու նրա խճճված փորձերը որևէ մեկին չխաբեցին, առավել ևս սփյուռքահայերին, որոնք քաջածանոթ են թուրքական նման նենգ մարտավարությանը:

Ըստ երևույթին, Հայաստանի հետ Թուրքիայի հաշտեցման կեղծ վարմունքից խաբված միակ ղեկավարը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր: Զավեշտալի է, որ Թուրքիայի` «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն անսպասելի և հակառակ ազդեցություն ունեցավ` խնդիրներ հարուցելով Ադրբեջանի հետ, որոնք նախկինում գոյություն չունեին:

Ադրբեջանի նախագահը սաստիկ զայրացավ, երբ իմացավ, որ Անկարան պատրաստվում էր ստորագրել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, որով նախատեսվում էր երկու երկրների միջև բացել սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Թուրքիայի հավաստիացումները, թե Արձանագրությունները, պարզապես Հայաստանից զիջումներ կորզելու միջոց են, ոչ մի կերպ չհանգստացրին Ադրբեջանի նախագահին: Ալիևը պահանջեց անհապաղ դադարեցնել համաձայնագիրը, որովհետև նա չէր ցանկանում, որ Հայաստանի շրջափակումը վերացվեր, քանի դեռ Արցախը չէր վերադարձվել Ադրբեջանին:

Թեև Արձանագրություններն ակնհայտորեն բխում էին Թուրքիայի ազգային շահերից, սակայն վարչապետ Էրդողանն ընկրկեց ադրբեջանական ճնշման տակ և հրաժարվեց դրանց վավերացումից: Ինչո՞ւ նա ենթարկվեց Բաքվի հրամաններին և ավարտին չհասցրեց մի պայմանագիր, որն ակներևաբար արտահայտում էր իր երկրի շահերը: Ահա որոշ հավանական բացատրություններ. նախ, Թուրքիան իր էներգամատակարարման մի մասը ստանում է Ադրբեջանից, երկրորդ, Թուրքիայում ապրող ադրբեջանցիները կտրականապես դեմ են Արձանագրություններին, և երրորդ, Էրդողանը գերզգայուն է այն մեղադրանքների նկատմամբ, թե նա սիրաբանություն է անում թշնամի Հայաստանի հետ, դավաճանելով «եղբայրական» Ադրբեջանին:

Անշուշտ, իսկապես ուժեղ առաջնորդը պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր երկրի ազգային շահերն ու դիմակայի արտաքին ու ներքին ճնշումները: Չնայած միջազգային ուղևորությունների ժամանակ Էրդողանի ամպագոռգոռ ելույթներին, փաստը մնում է փաստ, որ նրա իշխանությունը կայուն և ապահով չէ: Չնայած նա իր արտաքին գործընկերներին ներկայանում է որպես հզոր երկրի ղեկավար, սակայն բազմաթիվ ներքին թշնամիներ ունի, որոնք մշտապես դավեր են նյութում նրան վերացնելու համար:

Անցյալ շաբաթ նոր ապացույցներ ի հայտ եկան, որոնք բացահայտեցին վարչապետ Էրդողանի` խոցելի իշխանությունն ու նախագահ Ալիևի կողմից նրա թուլությունը շահագործելու կարողությունը: Կարսի նախկին քաղաքապետը հայտնեց, որ Ադրբեջանի նախագահն էր հորդորել Էրդողանին քանդել Հայաստան-Թուրքիա բարեկամության կիսակառույց հուշարձանը, իսկ թուրք ղեկավարը հնազանդել էր նրա հորդորին, Կարս կատարած այցելության ընթացքում: Պատճառաբանելով, որ արձանն անճոռնի էր և տգեղ, նա պահանջել էր քանդել այն: Կարսի նախկին քաղաքապետը Մարմարայի համալսարանում ուսանողներին ասաց, որ հուշարձանը քանդելու առաջարկը ներկայացվել է Ալիևի բացահայտ պահանջով: Հետագայում Կարսի քաղաքային խորհուրդը քվեարկել էր վիթխարի հուշարձանի ապամոնտաժման օգտին:
Կուրորեն հետևելով Ալիևի հրամաններին, Էրդողանը աշխարհով մեկ ստվեր է գցում իր հեղինակության վրա: Ոմանք Էրդողանի տհաճ արարքը համեմատեցին Աֆղանստանում թալիբների կողմից Բուդդայի սուրբ արձանների ավերման հետ: 

Սա մի արտառոց իրավիճակ է, երբ փոքր պետության ղեկավարը կարողանում է իր կամքը թելադրել ավելի հզոր հարևանին: Երբ Ալիևը պահանջեց չվավերացնել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, «մեծ եղբայրը» պարտավորվեց և իրականացրեց Ալիև կրտսերի պահանջը: Այնուհետև շփացած «կրտսեր եղբայրը» պահանջեց քանդել թուրքական հուշարձանը: Այս հրամանը ևս անվերապահորեն գործադրվեց:

Եթե Էրդողանը կարծում է, որ Ալիևին զիջումներ անելով, նա ապահովում է Թուրքիայի էներգամատակարարումը, ապա չարաչար սխալվում է: Զիջում անելը մի սայթաքուն զառիվայր է, որ ճանապարհ է հարթում առավել մեծ զիջումների: Իմանալով, որ իր ցանկություններն անառարկելիորեն իրագործվում են Թուրքիայի ղեկավարների կողմից, Ալիևն այժմ էլ ավելի կուռճացնի իր պահանջները: Ի՞նչ է լինելու նրա հաջորդ պահանջը Էրդողանից: Որքա՞ն հեռու է ուզում գնալ հզոր «Սուլթանը» իր ամբարտավան կրտսեր հարևանի պահանջները բավարարելու հարցում: Վերջիվերջո, ո՞վ է իշխում Անկարայում` Էրդողանը թե՞ Ալիևը:

Սակայն, հայերը պատճառ չունեն դժգոհելու, որ Ալիևը հրահանգներ է արձակում Էրդողանին: Թուրքիայից պահանջելով չվավերացնել Արձանագրությունները, Ալիևն ակամա Հայաստանին փրկեց անխոհեմ պայմանագրից, իսկ Կարսի հուշարձանը քանդելու նրա հորդորանքը` Էրդողանին ծաղրի առարկա դարձրեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհում:
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում