Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ Առևտրի միջազգային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությանը դեմ լինելու հարցում իր երկիրն ունի հիմնավոր փաստարկներ,- տեղեկացնում է Trend-ը:
«Այդ փաստարկները կապված են Ռուսաստանի կողմից թույլ տրված խախտումների հետ, որոնք հակասում են կազմակերպության կանոնադրությանն ու ոգուն»,- հայտարարել է Բաքրաձեն:
Նա շեշտել է, որ Առևտրի միջազգային կազմակերպությանը նոր անդամի անդամակցության ժամանակ քննարկման առարկա է դառնում այդ թեկնածուի քաղաքականության և գործողությունների համապատասխանությունը կազմակերպության սկզբունքներին:
Այսօր և վաղը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայանում են ռուս-վրացական բանակցություններ Ռուսաստանի` ԱՄԿ-ին անդամակցության խնդրի շուրջ: