«Այստեղ ոչ թե պատերազմի հավանական կամ անհավանական լինելու տեսանկյունից պետք է այդ հայտարարություններին նայենք, այլ երբ աշխարհում բոլորն ասում են խաղաղություն, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ հայտարարում է, որ ինքը պատերազմի դեպքում կօգնի Ադրբեջանին».- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով Թուրքիայի կողմից արված հայտարարություններին, թե պատերազմի վերսկսման դեպքում իրենք օգնություն ցույց կտան Ադրբեջանին: Ըստ Սահակյանի, այդ հայտարարություններն ուղղված էին ոչ թե Հայաստանի, այլ միջազգային հանրության դեմ: