Saturday, 25 03 2023
01:00
SOCAR-ը սկսել է ղազախական նավթի տարանցումը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայ-թուրքական սահմանը բացվել է Հերմինե Նաղդալյանի՞ համար
ԵԱՀԿ-ում դեսպան Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը
Ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արտաշատում
23:45
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
23:30
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
23:15
Էմանուել Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին
23:00
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Լիբանանի վիճակը բոլոր առումներով «գեշ» է․ չի բացառվում՝ բախումներ լինեն
Արմավիրի ջրանցքներից մեկում դի է հայտնաբերվել
Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանը հաղորդ է դառնում միջազգային իրավակարգին
Բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդի վրա գտնվող 3 հոգին հայտնվել են ​ավտոբուսի տակ. կա 2 զոհ,1 վիրավոր
Չնայած ԱՄՆ-ի զսպող կոչերին, հողի վրա Ադրբեջանի գործողությունները սահմանափակում է Իրանը
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան
Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից
Մխիթարյանի ներկայությունը կհեշտացներ մեր գործը․ Պետրակովի և Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ուսումնավարժություն է անցկացրել Գյումրու երկաթուղային կայարանում
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Կանգնեցրե՛ք Ալիևին, այլապես մի օր նա և իր «կնքահայր» Էրդողանը կխժռեն նաև ձեզ
Այս որոշումը հսկայական քաղաքական ռեսուրս է տրամադրում․ Տիգրան Եգորյան
Շախմատիստ` Գարրի Կասպարով
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Վրաստանում չորս պատգամավոր զրկվել է մանդատից
Ծեծից հետո 15 կրակոցով սպանել է ծեծողի կնոջն ու վիրավորել ծեծողին

Օբաման և Քեմերոնը քննարկել են Քադաֆիին հեռացնելու հնարավորությունները

Ինչպես հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը որոշել են համատեղ գործել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հրաժարականին հասնելու գործում: Օբաման և Քեմերոնը խոսել են նաև Լիբիայում կայունություն և խաղաղություն հաստատելու գործում միջազգային ջանքերի համակարգման անհրաժեշտության մասին:

Միջազգային հանրությունն այս օրերին ակտիվ քննարկում է նաև Լիբիայի օդային տարածքը փակելու հարցը, ինչը կզրկի Մուամար Քադաֆիին օդուժը սեփական ժողովրդի դեմ օգտագործելու հնարավորությունից: Այդ մասին երեկ խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` նշելով, որ որոշումը պետք է ընդունվի ՄԱԿ-ի շրջանակներում. «Այս հարցում մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը»,- ասել է նա: Ընդ որում, Քլինթոնը հատուկ շեշտել է, որ այդ որոշումը չպետք է կայացնի մեկ պետություն կամ արաբական երկրները, այլ միջազգային հանրությունը միահամուռ պետք է որոշում կայացնի: Ավելի վաղ օդային տարածքը փակելու մասին հայտարարել էր Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը (ԻԿԿ): Ինչպես նշել է ԻԿԿ գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուն` այս քայլով Քադաֆին կզրկվի իր հիմնական զենքերից մեկից` օդուժից:

Մինչդեռ երեկ Քադաֆիին ապստամբների դեմ է ուղղել բանակի ողջ հզորությունը` տանկերը և ռազմական ինքնաթիռները: Թեպետ նախկինում պետական լրատվամիջոցները հայտնում էին, որ Ալ-Զաուիյա քաղաքը, որը մայրաքաղաք Տրիպոլիից գտնվում է 50 կմ հեռավորության վրա գտնվում է իշխանությունների ձեռքում, սակայն երեկ այնտեղ կատաղի մարտեր են արձանագրվել: Ինչպես փոխանցում է Al-Jazeera հեռուստաալիքը, սպանվածների թիվը հասնում է մի քանի հարյուրի, հիվանդանոցներն ի վիճակի չեն ընդունել վիրավորներին, քանի որ բոլոր տեղերը զբաղված են: Բախումները մյուս քաղաքներում նույնպես շարունակվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում