Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Ինչի՞ հաշվին է էժանանալու գազը

Երբ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարեց այն մասին, թե Սարգսյանը հանձնարարել է քայլեր մշակել, որոնց արդյունքում գազի գինը սոցիալապես անապահով խավերի համար կնվազի, Հայաստանում կարծես թե հարց չտրվեց, թե իսկ ինչ ռեսուրսի հաշվին է գազի գինը նվազեցվելու սոցիալապես անապահով խավի համար:

Գաղտնիք չէ, որ Հայաստանն այսօր հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Խոսքը պետական բյուջեի եկամուտների հավաքագրման մասին է: Դժվար է ասել, թե ինչ կլինի պետական բյուջեով նախատեսված ծախսերի հետ, մասնավորապես՝ բյուջետային աշխատավարձերի, թոշակների ու նպաստների մասով, եթե չլինի Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած վարկը: ԱՄՀ ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են, որ Հայաստանի պարագայում որոշակիորեն հետ են կանգնում իրենց կազմակերպության սկզբունքից, այն է` վարկ տրամադրել միայն պետական պահուստների համար և բյուջետային վարկեր չտալ, ու Հայաստանի բյուջեին հատկացնում են մոտ 150 միլիոն դոլար փող: Ինչ կլինի Հայաստանում, եթե ԱՄՀ-ն չտա այդ փողը: Հայաստանում քանի մարդ աշխատավարձ, թոշակ կամ նպաստ չի ստանա: Կամ քանի ամիս ուշացումով կստանան մարդիկ իրենց թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը:

Ահա այդ պարագայում հարց է առաջանում, թե ինչի՞ հաշվին է Հայաստանում սոցիալապես անապահով խավերի համար նվազեցվելու գազի գինը: Իհարկե լավ է, որ նվազեցնելու են: Ավելին, պետք է նաև այլ հարցերում աջակցել այդ խավին: Բայց այդ ամենի գնի հարցը շատ կարևոր է, որովհետև գուցե այսօր վայելելով էժանացված գազը, վաղը, երբ անցնեն խորհրդարանի և նախագահի ընտրությունները, այդ խավերը շատ ավելի թանկ վճարեն թե՛ գազի, թե՛ մնացած ամեն ինչի համար: Ավելին, թանկ կարող են վճարել ոչ միայն սոցիալապես անապահով խավերը, այլև ողջ հասարակությունը, ողջ երկիրն ընդհանրապես: Մյուս կողմից, այսօր ամբողջ Հայաստանն է սոցիալապես անապահով խավ դարձել, բացառությամբ, իհարկե, իշխանություն-օլիգարխիա սիմբիոզի: Եվ եթե գազի գինն էժանանա այդ սիմբիոզի հաշվին, ապա դա կարելի է միայն ողջունել:

Միանգամայն դրական կլինի, եթե էժանացումը տեղի ունենա գազի մատակարարման գործընթացի օպտիմալացման, այսպես ասած «սև անցքերի» վերացման, ուռճացած ինքնարժեքի նվազեցման շնորհիվ: Սակայն խնդիրն այն է, որ իշխանություն-օլիգարխիա դուետը Հայաստանում իր հաշվին գրեթե ոչինչ չի անում՝ փշրանքային բարեգործությունից բացի, որի գինն էլ հետո հանում են հասարակության հաշվից: Այնպես որ, շատ մեծ է մտավախությունը, որ գազի էժանացումը ընդամենը լինելու է լավ մտածված մի աճպարարություն, երբ գազի գնի նվազեցված մասը դնելու են հասարակության մի գրպանը, իսկ որոշ ժամանակ անց հավելյալ ճանապարհով հանելու են այդ փողը մյուս գրպանից: Այսինքն՝ եթե ինչ-որ տեղ փակեն «սև անցքերը», միևնույն է, իրենց ախորժակը բաց է մնալու, ինչն էլ նշանակում է, որ փակված անցքերի դիմաց մեկ այլ տեղ նորերն են բացվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում