Այսօր հայտնի է դարձել, որ Խորվաթիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիա»-ի առանցքային հարձակվող Իվիցա Օլիչին ծնկի վիրահատություն են անելու, ինչի պատճառով հարձակվողը կբացակայի կես տարի: Հիշեցնենք, որ «Բավարիա»-ի համար Օլիչի բացակայումը կարող է վճռորոշ լինի, քանի որ Օլիչից բացի՝ վնասվածքներ ունեն Ֆրանկ Ռիբերին, Արիեն Ռոբենը, Միրոսլավ Կլոզեն եւ Մարկ Վան Բոմելը: Ստացվում է, որ «Բավարիա»-ի հիմնական կազմի առջեւի գիծն ամբողջովին բացակայում է: Վերջին հանդիպումներում թիմի հայտավորման կազմը ամբողջովին համալրված չէր, եւ դրա պատճառով գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը շատ դեպքերում առանց փոխարինումների է հանդիպումները անցկացնում: Չնայած այս ամենին՝ կորուստները չէին ազդում «Բավարիա»-ի խաղի վրա, ընդհակառակը՝ մյունխենցիների արդյունքները գնալով լավանում էին: Ամեն դեպքում այս մրցաշարի սկիզբը «Բավարիա»-ի համար շատ անհաջող էր, եւ եթե «Բավարիա»-ի ղեկավարները ինչ-որ քայլեր չձեռնարկեն, ապա առաջնությունը «Բավարիա»-ի համար կարող է շատ տխուր ձեւով ավարտվել: