Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն, ով Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում պատրաստվում է Ճապոնիայի հավաքականի հետ վաղը կայանալիք ընկերական հանդիպմանը, վնասվածք է ստացել և շարքից դուրս մնացել 3 ամսով:
Բուժզննումից հետո հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստն աջ ոտքի կոտրվածք է ստացել: Այսպիսով՝ Մարսելոն 2012 թվականին այլևս խաղադաշտ դուրս չի գա: Բրազիլացին վերադարձել է Մադրիդ և սկսել է բուժման գործընթացը:
«Շատ շուտով կսկսեմ խաղալ: Հիասթափված եմ, բայց պատրաստվում եմ հաղթահարել դժվարությունները: Ցանկանում եմ Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը»,- հայտարարեց պաշտպանը:








































