Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թուրքիան կրակի վրա բենզինի չափը ավելացնում է

«93 թ. Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը միտված էր, որ տնտեսապես թուլացներ Հայաստանին և ապահովեր Ադրբեջանի հաղթանակը։ Մենք փորձել ենք կարգավորել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Իսկ դիվանագիտական հարբերությունների վիժեցնողները նրանք են, ովքեր պատրաստ չեն եղել առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, այլ հույսները դրել են ինչ-որ դիվանագիտական խարդավանքների, տնտեսական հզորության վրա, որ կարող են ճնշել Հայաստանին և նախապայմաններով ինչ-որ հարաբերություններ հաստատել». այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ արձագանքելով Թուրքիայի ԱԳ-ին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բյուլենթ Արասի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում Թուրքիան ռազմական օգնություն կցուցաբերի Ադրբեջանին։

Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է դա հնարավոր, քանի որ Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ՆԱՏՕ-ն ևս իր մասնակցությունն է ունենալու այդ գործընթացում։

«Ես կոչ կանեի միջազգային հանրությանը, նաև ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներին, որ իրենք էլ որոշակի վերապահումներ անեն, գնահատականներ տան իրենց անդամ երկիր Թուրքիայի պահվածքին։

Երբ 21-րդ դարում բոլորն ասում են՝ ո՛չ պատերազմին, խնդիրները պետք է հանգուցալուծվեն խաղաղ ճանապարհով, Թուրքիան առանց այդ էլ թեժ այս գծում սադրանքներ է հրահրում և կրակի վրա ավելի շատ բենզին լցնում։ Բայց մեր հույսը միջազգային հանրությունը չէ, մեր հույսը մենք ենք։ Ինչքան ամուր և կուռ ենք թե՛ ներքաղաքական դաշտում, թե՛ արտաքին քաղաքական դաշտում, այնքան Թուրքիայի ուժեղ բանակը և տնտեսական հզորությունը մեզ համար որպես այդպիսին չեն կարող լինել վտանգավոր»,- ավելացրեց Հովհաննես Սահակյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում