Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

Ստախոս` լայն փակած աչքերով

Համաշխարհային տնտեսական ֆորումը երեկ հրապարակել է «Ճամփորդություն եւ զբոսաշրջություն. մրցունակություն 2011» զեկույցը, որտեղ Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 90-րդ տեղը` նախորդ զեկույցի (2009թ.) համեմատ բարելավելով իր դիրքը մեկ հորիզոնականով:

Այսինքն` վարչապետ Տիգրան Սարգսյանի (եւ տնտեսական բլոկի նախարարների) հռետորությունը, Տաթեւի համալիրը (աշխարհի ամենաերկար ճոպանուղին), ինչպես նաեւ զբոսաշրջության ոլորտը զարգացնելու վերաբերյալ վերջին տարիներին կազմակերպվող անթիվ-անհամար միջոցառումները ճիշտ այդքան են արժեցել` ՀՀ դիրքը բարելավվել է մեկ աստիճանով: Այսպես շարունակվելու դեպքում մենք 14 տարի հետո կհասնենք 83-րդ հորիզոնականում գտնվող Ադրբեջանին, 34 տարի հետո կհասնենք 73-րդ հորիզոնականում գտնվող Վրաստանին եւ 80 տարի հետո կհասնենք 50-րդ հորիզոնականում գտնվող Թուրքիային:

«Տուրիզմը պետք է դառնա բազմաբովանդակ, եւ դրա կարողությունները ՀՀ-ում կան` կրոնական տուրիզմ, առողջապահական տուրիզմ, սպորտային տուրիզմ, հանգստի տուրիզմ եւ այլն»,- ասել էր վարչապետը ընդամենը մի քանի օր առաջ զբոսաշրջության վերաբերյալ կազմակերպված հերթական միջոցառման ժամանակ: Ավելին, ըստ վարչապետի «կառավարության ջանքերը տուրիզմի զարգացման գործում տալիս են իրենց դրական պտուղները»: «Դրա մասին են վկայում այն ցուցանիշները, որ 2009թ. երբ մենք ունեցանք աննախադեպ տնտեսական անկում, տուրիզմի ոլորտում գրանցեցինք շուրջ 4% աճ, եւ սա այն պարագայում, երբ համաշխարհային տուրիզմի ցուցանիշները 2009թ. նվազեցին»,- նշել էր վարչապետը:

Սակայն եթե ավելի լուրջ խոսենք, ապա պետք է նշել, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի այս զեկույցում առաջատար դիրքեր գրավող պետությունները (Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Շվեդիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Կանադա, Սինգապուր) նախեւառաջ աչքի են ընկնում իրենց ապահովությամբ, անվտանգությամբ եւ որակյալ ենթակառուցվածքներով:

Մինչդեռ, օրինակ, ոստիկանական ծառայությունների հուսալիությամբ ՀՀ-ն 112-րդ տեղում է, օդային տրանսպորտի ենթակառուցվածքների որակով` 95-րդ, վերգետնյա տրանսպորտի ենթակառուցվածքների որակով` 106-րդ, տեղեկատվական հասարակությանը բնորոշ տեխնոլոգիաների առումով (լայնաշերտ ինտերնետ, հեռախոսային գծեր եւ այլն)` 97-րդ: Ավելին, պարզվում է` մենք արդեն աշխարհի ամենավերջին տեղերում ենք շրջակա բնական միջավայրի գրավչությամբ (124-րդ տեղ) եւ էկոլոգիական իրավիճակի կայունությամբ (111-րդ տեղ): Հիմա կարելի է համեմատել տուրիզմի վերաբերյալ վարչապետի ճառերը այն ամենի հետ, ինչ կատարում են այս իշխանությունները մեր շրջակա միջավայրի հետ (ծառահատում, հանքավայրերի անխնա ու բաց շահագործում եւ այլն):

Ընդհանրապես այս զեկույցում բոլոր ինդեքսները համախմբված են 3 ինդեքսների մեջ մտնող 14 ենթաինդեքսներում: Այդ երեք խումբ ինդեքսներից առաջինը` «Ճամփորդություն եւ զբոսաշրջություն. կարգավորման դաշտ» (այստեղ մենք 58-րդ տեղում ենք), ներառում է նորմատիվային իրավական դաշտը, էկոլոգիական իրավիճակի կայունությունը, ապահովությունը եւ անվտանգությունը, առողջության եւ հիգիենայի պահպանումը, ճամփորդության եւ զբոսաշրջության առաջնահերթության աստիճանը տվյալ երկրի համար: Երկրորդ խումբը կոչվում է «Ճամփորդություն եւ զբոսաշրջություն. գործարար միջավայրն ու ենթակառուցվածքները» (100-րդ տեղում ենք), որը ներառում է օդային, վերգետնյա եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների որակը, տեղեկատվական հասարակության ենթակառուցվածքները (լայնաշերտ ինտերնետ, հեռախոսակապի գծեր եւ այլն), եւ ճամփորդության ու զբոսաշրջության գնային մրցունակությունը: Իսկ վերջին խումբը կոչվում է «Մարդկային մշակութային եւ բնական ռեսուրսներ» (107-րդ տեղում ենք), որը ներառում է համապատասխան ռեսուրսները, ինչպես նաեւ հասարակության եւ պետության վերաբերմունքը զբոսաշրջիկների եւ օտարերկրյա այցելուների նկատմամբ:

Մի խոսքով, տուրիզմի համար գրավիչ դառնալու համար մենք դեռ շատ ջանքեր պետք է գործադրենք: Սակայն այստեղ մեկ այլ հարց է առաջանում` արդյոք տուրիզմը զարգացնելը պե՞տք է լինի մեր տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Հունաստանը, օրինակ, նախորդ դարի կեսերին համեմատաբար զարգացած ինդուստրիալ երկիր էր: Հետո հույները որոշեցին, որ իրենց հետագա գոյության հիմքը տուրիզմը պետք է լինի, արդյունքում կորցրեցին մնացած ողջ արդյունաբերությունը: Կիպրոսում, որտեղ ժամանակին չկար տնտեսական բազա, տեսնելով Հունաստանի փորձը, դադարեցին տուրիզմը տնտեսության հիմք դիտարկելը եւ անցան բարձր տեխնոլոգիաների, գիտության զարգացմանը, կրթական ծառայությունների արտահանմանը: Բացի այդ, տուրիզմը զարգացնում են այն երկրները, որոնք արտարժույթի լրացուցիչ հոսքերի կարիք ունեն: Իսկ մենք նման կարիք չունենք, արտասահմանյան հսկայական տրանսֆերտները հենց այսօր էլ մեծ խնդիրներ են առաջացնում մեր տնտեսությունում` արժեւորելով դրամն ու վատթարացնելով արտահանման պայմանները:

Իհարկե, սա չի նշանակում, թե մենք չպետք է բարելավենք մեր անվտանգության համակարգն ու ենթակառուցվածքները` հենց մեզ համար: Եվ եթե հաշվի առնենք նաեւ այն, որ մենք ունենք շուրջ 5,5 մլն հայեր ողջ աշխարհում, որոնք դեռ ոչ մի անգամ չեն եղել պատմական հայրենիքում, եւ որոնք գոնե մի անգամ կգան Հայաստան, չպետք է հատուկ աշխատել այն ուղղությամբ, որ մեր տնտեսությունը հենվի տուրիզմի վրա: Այսինքն` ամեն դեպքում տուրիզմը զարգացնելու եւ եվրոպացիներին այստեղ ներգրավելու այսօրվա խոսակցությունները պարզապես անհեթեթություն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում