Thursday, 18 04 2024
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել

Ալիեւին վերադարձրին բանակցությունների սեղանի շուրջ

Մինչդեռ Բաքուն նշում է, թե Երեւանի կողմից «դրական փոփոխություն» է տեղի ունեցել:

Մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հերթական եռակողմ հանդիպումը, որի արդյունքում, ինչպես ակնկալվում էր, ընդունվեց համատեղ հայտարարություն: Սոչիի հանդիպումը ութերորդ եռակողմ հանդիպումն էր. անցյալ տարի կայացել է երեք հանդիպում` հունվարի 25-ին` Սոչիում, հունիսի 17-ին` Սանկտ Պետերբուրգում եւ հոկտեմբերի` 27-ին Աստրախանում:

Սոչիում ընդունած համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2011թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում եւ հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Քննարկելով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետեւյալ քայլերի մասին.

1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը.
2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Նախագահներն ընդգծեցին ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարեւորությունը եւ պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձեւաչափով` ի լրումն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի»:

Նախ պետք է նկատել, որ Մադրիդյան սկզբունքները կարծես արդեն կորցրել են իրենց նշանակությունը, եւ վերջին փաստաթղթերում դրանք ուշադրության չեն արժանանում: Այն հանգամանքը, որ միջնորդներին հաջողվեց, այնուամենայնիվ, Ի.Ալիեւին համոզել շարունակել բանակցությունները, վկայում է այն մասին, որ Բաքուն որոշակի զիջումների է գնացել իր կարծր դիրքորոշումներից, եւ ինչ-որ առումով պաշտոնական Երեւանի համար սա շահեկան վիճակ է:

Վստահաբար կարելի է նկատել, որ Սոչիում ԼՂ կարգավորման սկզբունքների շուրջ լուրջ բանակցություններ չեն ընթացել, այս հանդիպման կազմակերպման գլխավոր նպատակը` պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը կանխելն էր, ասել է թե` պաշտոնական Բաքվին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելը: Այստեղ պետք է ամրագրել, որ ԼՂ կարգավորման բանակցությունների շարունակականությունը, ռազմական գործողությունների վերսկսման կանխումն այս փուլում, իհարկե, տեղի է ունենում ռուս-ամերիկյան համագործակցության շնորհիվ: Սակայն մի շարք միջազգային խնդիրների, այդ թվում` եւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում եթե ռուս-ամերիկյան ջանքերը կարծես հայկական կողմի համար դրական հանգուցալուծում էին` ստեղծված փակուղային իրավիճակից ձերբազատվելու առումով, ապա պետք է նաեւ փաստել, որ ռուս-ամերիկյան համագործակցությունը կարող է կարգավորման գործընթացում կոնկրետ արդյունքներ արձանագրելու` դեյթոնյան տարբերակի կիրառման էլ հասնել, իսկ այդ դեպքում, համաձայնեք, որ պաշտոնական Երեւանից վստահաբար քայլեր կպահանջվեն…

Ինչ վերաբերում է Սոչիում ընդունված համատեղ հայտարարությանը, ապա նրա առաջին կետում ամրագրված` ռազմագերիների փոխանակման մասին նշվել էր նաեւ հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված համատեղ հռչակագրում: Իսկ հայտարարության երկրորդ կետը, որտեղ նշվում է` բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու ձգտման եւ կրակի դադարեցման, շփման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ հնարավոր միջադեպերի հետաքննություն անցկացնելու մասին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ, ապա սա, ըստ էության, 1995թ. փետրվարի 3-ին ԼՂ հակամարտության գոտում զինդադարի ամրապնդման ուղղությամբ միջնորդների առաջարկած եւ կողմերի (ՀՀ Պնախարար Ս.Սարգսյանի, Ադրբեջանի Պնախարար Մ.Մամեդովի, ԼՂ պաշտպանության բանակի հրամանատար Ս.Բաբայանի ստորագրած) ընդունած փաստաթղթի բովանդակությունն է:

Տեղեկացնենք նաեւ, որ Սոչիում կայացած բանակցություններից հետո Ս.Սարգսյանն ու Ի.Ալիեւը առանձին հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Իսկ մարտի 6-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Սոչիի բանակցություններից հետո երեկ ժամանել է Թեհրան:

Էմմա Գաբրիելյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում