Ինչպես հայտնի է, գովազդը առևտրի շարժիչն է: Բրիտանացիներն ստեղծել են գովազդի այնպիսի տեսակ, որը վերացնում է վիրտուալ և իրական կյանքերի միջև տարբերությունը:
«Tweet Shop»-ում գնորդները կարող են անվճար չիփս ստանալ, ավելի ճիշտ` ոչ թե անվճար, այլ թվիթի դիմաց: Ապրանքը ստանալու համար հարկավոր է թվիթ գրել և հաղորդագրության մեջ հիշատակել չիփսերը կամ դրանց արտադրողին:
Թվիթ խանութը շատ գրագետ բաժանված է երեք տարածքի` վաճառքի, համտեսելու և թվիթի: Թվիթների տարածքում տեղադրված է հատուկ էկրան, որին օնլայն ռեժիմով հայտնվում են թվիթներ: Խանութը նաև հատուկ ցուցասրահ ունի վազող տողով: Գնորդը ընտրում է իրեն դուր եկած թվիթը և այն հրապարակում իր միկրոբլոգում, որի համար էլ չիփս է ստանում:
«Tweet Shop»-ը կաշխատի ընդամենը մի քանի շաբաթ:








































