Transparency International միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն` Վրաստանը ոստիկանությունում առկա կոռուպցիայի մակարդակով զբաղեցնում է 5-րդ տեղը աշխարհում:
Грузия-online-ի հաղորդմամբ, այս ցուցանիշով Վրաստանը զիջում է միայն Ֆինլանդիային, Դանիային, Նորվեգիային ու Շվեյցարիային, որտեղ առավել քիչ թվով կոռուպցիոն դեպքեր են գրանցվել ոստիկանական համակարգում:
Զեկույցում նաև նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանի բնակչության 3 տոկոսը կաշառք է տվել 9 պետական հաստատություններից մեկում: Այս ցուցանիշով ևս Վրաստանը ամենաքիչ կոռումպացված երկրների շարքում է` Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի Գերմանիայի, Իսրայելի և մի շարք այլ զարգացած երկրների հետ:
Վրաստանում արված հարցումների համաձայն` հարցվածների 78 տոկոսը կարծում է, որ վերջին 3 տարում կոռուպցիան նվազել է, իսկ 9 տոկոսը հակառակ կարծիքի է: