Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը գալիք շաբաթ Լոնդոնում ստանալու է Chatham House-ը՝ բրիտանական թագավորական ինստիտուտի պարգևը: Այս տարի առաջադրված թեկնածուները Գյուլի հետ եղել են Ֆրանսիայի ֆինասների նախարարը եւ Խորվաթիայի նախագահը: Այս տարվա մարտին կայացած Chatham House-ի անդամների քվեարկության արդյունքում վճռվեց պարգեւի արժանացնել Գյուլին: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk»-ը:
Թուրքիայի նախագահին այդ պարգեւը շնորհվում է այն հիմնավորմամբ, որ նա նպաստ ու ջանք է ներդրել իրաքյան, աֆղանական, մերձավորարեւելյան եւ հայ-թուրքական հարցերի կարգավորման համար: Chatham House-ի պարգեւը, որը շնորհվում Է համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական ու հասարակական գործիչներին, հիմնվել Է 2005թ.: Դրա առաջին դափնեկիրը դարձել Է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: