Գրոզնիի «Թերեք»-ը հերթական աղմկահարույց ձեռքբերմանն է պատրաստվում: Р-Спорт-ի հաղորդմամ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ակումբը բանակցություններ է վարում Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ 2010 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանին ձեռք բերելու համար:
«Ես առայժմ Ֆորլանի հետ կապված հստակ տեղեկություններ չունեմ: Միայն կասեմ, որ բանակցությունները վարվում են, և հարցը մոտ օրերում կլուծվի», – ասել է «Թերեք»-ի փոխնախագահ Հայդար Ալխանովը: