«Ֆորմուլա-1»-ի թիմ «Մերսեդես»-ը տուգանվել է ավտոարշավորդին վտանգավոր կերպով փիթլեյնից արձակելու համար:
Հիշեցնենք, որ որակավորման երրորդ սեգմենտի ավարտին գրեթե միմյանց էին բախվում Լյուիս Հեմիլթոնի և Միխայել Շումախերի բոլիդները: Ամեն ինչ տեղի է ունեցել «Մերսեդես»-ի աշխատակիցների սխալի պատճառով. վերջիններս Միխայելին ուշացումով են մրցուղի արձակել:
Այժմ որոշում է կայացվել գերմանական թիմը տուգանել 10.000 եվրոյով: