Մարտի 1-5-ը Վրաստանի մի շարք բնակավայրերում` Թբիլիսիում, Մառնեուլում, Գարդաբանիում, ներկայացումներով հանդես է եկել Երևանի ադրբեջանական դրամատիկական թատրոնը,- տեղեկացնում է 1news.az-ը:
Թատերախմբի անդամները հանդիպել են Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ:
Տեղեկացնենք, որ Երևանում ադրբեջանական թատրոնը գտնվել է Հրաչյա Քոչարի փողոցում, այն շենքում, որում ներկայումս ԼՂՀ ներկայացուցչությունն է: