Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ռուսթավիում թոշակառուների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այս սեպտեմբերի մեկից նվազագույն թոշակը կկազմի 100 լարի (մոտ 21 300 դրամ), ինչը 25%-ով գերազանցում է գործող չափը:
Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության հարցերի նախարար Արդրիա Ուրուշաձեն էլ այսօր հայտարարել է, որ այս քայլը արվում է նախ և առաջ բարձր գնաճի բացասական հետևանքները սոցիալապես անապահով խավերի համար մեղմելու նպատակով:
«Սոցիալական իրավիճակը մեղմելու համար մենք արդեն բաժանել ենք էլեկտրաէներգիայի վաուչերներ, իսկ մարտի 10-ից յուրաքանչյուր ընտանիքի կտվի ապրանքային վաուչեր` 30 լարի արժողությամբ»,- ասել է նա: