Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՏՏ մասնագետները Հայաստանում պահանջված են

Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվերով 2008 թ. ապրիլին Հայաստանում իրականացված «Հայաստան. միգրացիան և զարգացումը» ուսումնասիրությունը բերեց այն եզրակացության, որ միգրացիոն ակտիվությունը կախված չէ միայն աշխատուժի ներպետական շուկայում որոշակի մասնագիտական խմբերի մրցունակությունից:

Այսպես, եթե ճարտարապետության և շինարարության, ինժեներիայի և տրանսպորտի մասնագետների պարագայում միգրացիոն բարձր ակտիվությունը պայմանավորված է մեկնման երկրներում, հատկապես Ռուսաստանում, հմուտ աշխատուժի նկատմամբ պահանջարկի առանձնահատկություններով, ապա արտերկրի աշխատուժի շուկաներից ստացվող ազդակները, կարծես, ավելի թույլ են ազդում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետների վրա:

Ու թեև ճարտարապետության, շինարարության մասնագետների մեծ մասի նկատմամբ պահանջարկը Հայաստանի աշխատաշուկայում վերջերս մեծացել է, նրանց` արտերկիր մեկնելու որոշումը այսօր ևս պայմանավորված է արտերկրում աշխատանքի ավելի բարձր վարձատրությամբ:

Նույնը չի կարելի ասել, սակայն, հայաստանյան ՏՏ մասնագետների մասին: Նրանց ցածր միգրացիոն ակտիվության պատճառներից մեկն այն է, որ ՏՏ ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների համար առկա է մրցունակ տեղական պահանջարկ:

ՏՏ մասնագետները նախընտրում են մնալ Հայաստանում նաև այն պատճառով, որ, ի տարբերություն այլ ոլորտների, ինչպիսիք են շինարարությունը և խնամքի ծառայությունները, ՏՏ ծառայությունները տեղայնացված չեն, այսինքն` կարող են կատարվել դրսից ստացվող պատվերներով, և հայաստանյան ՏՏ ընկերություններից շատերն աշխատում են արտերկրի հաճախորդների համար:

Տնտեսագետների, բժիշկների, ուսուցիչների և հումանիտար ու հասարակական գիտությունների մասնագետների (հիմնականում` իրավաբանների) միգրացիոն չափավոր ակտիվության պատճառներն այլ են: Այդ չորս խմբերին բաժին է ընկնում Հայաստանի հմուտ աշխատուժի 52%-ը, և Հայաստանի աշխատաշուկան ակնհայտորեն չի կարող կլանել առկա ողջ աշխատուժը, որի արտացոլումը Հայաստանում այդ մասնագետների շրջանում գործազրկության բարձր մակարդակն է: Այնուհանդերձ, մեկնման հիմնական երկրների աշխատաշուկաները նույնպես պատրաստ չեն ընդունել նրանցից շատերին:

Մյուս կողմից, սննդի տեխնոլոգների, տեքստիլի և թեթև արդյունաբերության մասնագետների ցածր միգրացիոն ակտիվության հիմնական պատճառն այդ մասնագիտական խմբերի սեռային կազմն է. այդ մասնագետների ճնշող մեծամասնությունը կանայք են: Թեև նրանց ավելի քան 40%-ը Հայաստանում գործազուրկ է, արտերկրում աշխատանք գտնելու հնարավորությունները նրանց համար խիստ սահմանափակ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում