Մադոննան որոշել է իր տեսահոլովակում չհագնել, այսպես կոչված, «ահաբեկչի հարսնացուի» հանդերձանքը:
54-ամյա երգչուհուն խորհուրդ է տրվել չկրել հարսնացուի իրաքյան ավանդական քողը ամերիկյան զինվորական համազգեստի հետ: Հենց նմանատիպ հանդերձանքով Մադոննան պետք է ներկայանար հանդիսատեսին իր նոր Superstar տեսահոլովակում և այդկերպ բողոք արտահայտեր կանանց իրավունքների ոտնահարման և պատերազմի դեմ: Ամենայն հավանականությամբ երգչուհուն զգուշացրել են, որ կրելով մահմեդականների հարսանեկան գլխաշորը` նա իր կյանքը վտանգի է ենթարկում:
Փոփ երաժշտության թագուհին, որը հրեական միստիկ Քաբբալա ուսմունքի հետևորդ է, հրահրել է մի շարք վեճեր իր անձի շուրջ: Վերջին սկանդալներից մեկում նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անվանել է «Սպիտակ տան սևամորթ մահմեդական»:
Ավելի ուշ Մադոննան հայտարարել է, որ դա գիտակցված հեգնանք է եղել: