Thursday, 25 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

«Սառեցված» բնորոշվող ղարաբաղյան հակամարտությունը սկսում է թեժանալ.The Economist

The Economist պարբերականը հոդված է հրապարակել ղարաբաղյան հակամարտության ներկայիս վիճակի մասին, որում փորձ է արվում գտնել պատերազմի վերսկսման մասին հարցի պատասխանը:

«Շաբաթ օրը հանդիպել են հակամարտող երկրների նախագահները՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ: Արվել են որոշ դրական հայտարարություններ, կողմերը հակասությունները խաղաղ լուծելու և անցած տարվա հոկտեմբերին համաձայնեցված՝ ռազմագերիների փոխանակման պատրաստակամություն են հայտնել: Նաև պայմանավորվել են հետաքննել հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերը:

Այս միջոցները կարող են վերականգնել վստահությունը: Հաճախ «սառեցված» բնորոշվող հակամարտությունը թեժանում է: Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցի համաձայն, հրադադարի ռեժիմի խախտումների քանակն անցած տարվա համեմատ ավելացել է 53 տոկոսով, 25 զինվորական է զոհվել: Սոչիի հանդիպումից մի քանի ժամ առաջ հաղորդվեց հայ զինվորի` ադրբեջանցի դիպուկահարի կողմից սպանվելու մասին: 1994-ից մինչ օրս ավելի քան 3000 մարդ է զոհվել զինված ուժերի շփման գծում:

Երկու երկրները ակտիվացրել են իրենց ռազմատենչ հռետորությունը: Իլհամ Ալիևը 2010-ին 9 անգամ սպառնացել է վերսկսել պատերազմը և այս տարի ևս կարծես չի պատրաստվում նվազեցնել քանակը: Նրա հայ գործընկեր Սերժ Սարգսյանը ամեն անգամ պատրաստակամություն է հայտնել հետ մղել ցանկացած հարձակում, իսկ երկու երկրներում անցկացվող զորավարժությունները ցույց են տալիս, որ հայտարարությունները դատարկաբանություն չեն:

Նավթով հարուստ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2003-ից սկսած տարեկան 50 տոկոսով աճում են: Այս տարվա պետական ծախսերի մեկ հինգերորդը ուղղվելու է ռազմական կարիքներին, ինչն ավելի շատ է, քան ողջ հայկական բյուջեն: Սակայն Հայաստանը ևս ավելացրել է իր սպառազինությունների քանակը ռուս ընկերների օգնությամբ:

Երկու երկրներում ամենատարածված մոտեցումը «չներելն» է՝ հաշվի առնելով անցյալի անարդարությունները: Ադրբեջանում այս տարի նշել են «Խոջալուի ցեղասպանության» 19-րդ, իսկ հայերը՝ Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցը:

Երկրների առաջնորդները կարծես պատրաստ են զիջումներ անել, քանի որ ստատուս քվոն անընդունելի է, հատկապես Ադրբեջանի համար, որի տարածքների 16 տոկոսն օկուպացված է, կա մոտ 580 հազար փախստական:

Ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ: Ղարաբաղյան խնդրի փորձագետ Թոմաս դե Վաալի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը առաջնահերթություն չէ այլ երկրների համար: Սակայն 2008-ի ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ սառեցված հակամարտությունները շատ արագ կարող են վերածվել պատերազմի:

Այդ դեպքում, մարդկային վնասներից բացի, կտուժեն նաև Ադրբեջանի նավթային և գազային արդյունաբերությունները: Հարավային Կովկասը նաև դեպի Աֆղանստան տարանցիկ կարևոր ուղի է: Շատ երկրներ հակամարտությանը ուշադրություն դարձնելու պատճառներ ունեն:

Միջազգային ճգնաժամային խումբը կարծում է, որ ռազմական գործողությունների հավանակությունը շատ փոքր է: Երկու կողմերը հավատում են, որ ցուցադրականությունը բանակցային լավ ռազմավարություն է: Սակայն դրա վտանգն այն է, որ մեծանում է ճակատում դիվերսիաներով սկսվող պատահական պատերազմի հնարավորությունը:

Միջնորդները իրավացի են: Ադրբեջանում ԱՄն դեսպան Մեթյու Բրայզան վերջերս հայտարարել է, որ տարածաշրջանում ավելի կարևոր խնդիր չկա, քան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչն իր հերթին հայտարարել էր, որ երկիրը կներդնի իր բոլոր ջանքերը: Սակայն այն փաստը, որ բանակցությունները դեռ շարունակվում են վստահության միջոցների բացակայության պայմաններում, ցույց է տալիս, թե անցնելու ինչ երկար ճանապարհ կա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում