Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

Որոշել են Ղարաբաղով չխանգարել

Սոչիում տեղի ունեցած Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպումը, բնականաբար, հայտնվել է փորձագիտական դատողությունների և վերլուծությունների առարկայի դերում, ինչը միանգամայն սպասելի և բնական իրավիճակ է: Սակայն այդ առումով թերևս անհրաժեշտ է, որ Սոչիի հանդիպումը դիտարկվի հնարավորինս բազմակողմանիորեն: Խոսքը տվյալ դեպքում այն մասին է, որ Սոչիում տեղի ունեցած եռակողմը քննելիս և վերլուծելիս ուշադրություն դարձվի ոչ միայն դրա արտաքին քաղաքական համատեքստին, մասնավորապես Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի ծիրում, այլ նաև դիտարկվի Սոչիի հանդիպման ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հնարավոր հեռանկարների վրա: Այդ առումով Սոչին թերևս որոշակի առանձնահատկություն կարող է ունենալ Հայաստանի համար ներքաղաքական նշանակության իմաստով, քան Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին ամիսների մյուս հանդիպումները:

Բանն այն է, որ եռակողմ հերթական հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի համար ներքաղաքական բավական լարված իրավիճակում, երբ տեղի են ունեցել ընդդիմության վերջին տարիների համար աննախադեպ բազմամարդ հանրահավաքներ, երբ ընդդիմությունը հստակ պահանջներ է ներկայացրել իշխանությանը, այդ թվում՝ կադրային փոփոխությունների բավական լուրջ և համակարգված մի ցանկով, երբ երկրում սոցիալական իրավիճակը լարվում է գրեթե ամեն ժամ: Ահա այդ պայմաններում Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ձեռք է բերում բոլորովին այլ երանգ ու նշանակություն: Եվ ավելին ասենք՝ ըստ երևույթին, հենց ներքաղաքական ասպեկտն էլ առաջնային է դառնում այս հանդիպման առումով, ինչքան էլ որ դա տարօրինակ հնչի:

Խնդիրն այն է, որ Սոչիում փաստորեն տեղի չի ունեցել որևէ բան, որը հասարակական մեծ ուշադրություն կբևեռեր Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այլ կերպ ասած՝ Սոչին փաստորեն չի շեղում հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից: Իսկ քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահական բաներ չեն լինում: Ըստ էության ստացվում է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները որոշել են Ղարաբաղի հարցով չխանգարել ներքին զարգացումներին, ինչը նշանակում է, որ այդ զարգացումներում շոշափվում են նրանց բավական լուրջ շահեր: Ընդ որում, գոնե այս փուլում կարծես թե նրանցից յուրաքանչյուրի խնդիրը ոչ թե մյուսի շահի առաջընթացը կանխելն է, այլ սեփական շահը առաջ մղելը: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում այժմ մի վիճակ է, երբ արտաքին խաղացողների համար այդ վիճակում մրցակցին կանգնեցնելը դեռ բավարար չէ գոհ լինելու համար, այլ կարևոր է սեփական առաջխաղացումը:

Եթե փորձենք ինչ-որ կերպ բնութագրել, ապա կարող ենք թերևս ասել, որ Հայաստանում ներկայիս փուլում գործ ունենք գերտերությունների «առաջանցիկ» պայքարի հետ, ինչը, թերևս, պայմանավորված է առաջիկա ընտրությունների հանգամանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում