Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի հարավարևելյան հատվածում` Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում, ընդհարում է տեղի ունեցել թուրքական անվտանգության ուժերի և ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև:
Այդ լեռնային շրջանում գրանցված բախման հետևանքով վիրավորվել է 6 զինծառայող: Վնասազերծվել է նաև 13 PKK-ական: Նշվում է, որ վիրավոր զինծառայողների վիճակը կայուն է: Բախումից հետո դեպքի վայր են ուղարկվել «Կոբրա» ուղղաթիռներ` քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: