Tuesday, 09 06 2026
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին, ովքեր ներկայացնում են խորհրդարանում գործող հիմնական խմբակցությունները:

ՀՀ ԱԺ մամուլի և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը կարևորել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն առաջինն է բարեկամության խմբերի մակարդակով և, վստահաբար, նոր էջ կբացի ինչպես առհասարակ հայ-իտալական, այնպես էլ միջխորհրդարանական հարաբերություններում:

Անդրադառնալով հայ-իտալական համագործակցությանը` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ եկկողմ հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկարներ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Նրա համոզմամբ` հայ-իտալական միջխորհրդարանական կապերն ավելի արդյունավետ զարգացնելու առումով անհրաժեշտ է օգտագործել համագործակցության հնարավոր բոլոր ձևաչափերը, այդ թվում փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սանդրա Ձամպան շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելեու հրավերի համար և կարևորել նման հանդիպումները միջպետական և միջխորհրդարանական կապերը զարգացնելու առումով:

Տիկին Ձամպան բարձր է գնահատել հայ ժողովրդի ներդրումը եվրոպական և մասնավորապես իտալական մշակույթի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում: Նրա խոսքով` հայերը դարեր շարունակ մեծ հետք են թողել եվրոպական մշակույթի և տնտեսության մեջ: «Այժմ Եվրոպան պետք է վերադարձնի ձեզ այն, ինչ դուք երկար տարիներ ներդրել եք Եվրոպայում և պիտի զորավիգ լինի ձեր պետության կայացմանը»,- նշել է իտալացի պատգամավորը: Սանդրա Ձամպան տեղեկացրել է, որ Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով ապրիլի 24-ը Իտալիայում պետականորեն կհամարվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հանդիպմանը անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանում պետական մակարդակով արմատավորված հայատյացության մթնոլորտը պետք է բավարար հիմք հանդիսանա միջազգային հանրության համար հասկանալու, որ ոչ մի դեպքում և ոչ մի ձևաչափով Արցախը չի կարող մաս կազմել մի երկրի, որը հերոսացնում է սաֆարովների կերպարը և իր այս քայլով Ադրբեջանը հեթական անգամ վտանգում է տարածաշրջանային փխրուն անվտանգությունը, ոտնահարում միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը փակուղի տանելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետևողական քաղաքականությունը:

«Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաև միջազգային կառույցները: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին»,- շեշտել է Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել իտալացի պատգամավորներին, որ մերժել են Իտալիայի խորհրդարանում շրջանառության մեջ դրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի տեսակետները արտահայտող և խիստ միակողմանի բնույթ կրող բանաձևը, ինչին ի պատասխան տիկին Ձամպան նշել է, որ ադրբեջանամետ բանաձևը մերժվել է, քանի որ այն չէր արտահայտում Իտալիայի տեսակետը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ և չէր համապատասխանում Իտալիայի դիրքորոշմանը միջազգային ատյաններում:
Հանդիպմանը քննարկվել են այլ հարցեր ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում