Դոնեցկի «Մետալուրգ»-ի բուլղարացի մասնագետ Նիկոլայ Կոստովը անսպասելի որոշում կայացրեց: Կիրակի օրը հայտնի դարձավ , որ նա հեռանում է ակումբից: Այս հեռացման մասին նա հայտարարեց «Վալին»-ի հանդիպումից հետո:
«Քանի որ ես թիմը ղեկավարելու հնարավորություններ չունեմ եւ այլեւս չեմ կարողանում կատարել իմ պարտականությունները, ես ուրիշ ոչ մի ելք չունեմ, պետք է հեռանամ», -այդպես է մեկնաբանել իր որոշումը:
Հիշեցնենք, որ մինչ Դոնեցկի «Մետալուրգ»-ը՝ Կոստովը գլխավորում էր Երեւանի «Բանանց»-ը եւ հենց նրա նախաձեռնությամբ «Մետալուրգ» տեղափոխվեց Հենրիկ Մխիթարյանը: