Նախագահ Սերժ Սարգսյանը, Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով, մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն:
Այցի շրջանակներում lանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի, խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի և վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ:
Ռիգայում hախագահ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմ