Հոկտեմբերի 30-ի՝, ժամը 14.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Արծվանիստ գյուղի բնակիչ, 1936 թ. ծնված Քոչար Ս.-ի տան ննջասենյակի զգեստապահարանից հայտնաբերել են 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական բաժինը: Քոչար Ս.-ն հայտնել է, որ հրացանը պատկանում է իրեն, որը ինքը ստացել է Արծվանիստ գյուղի նախկին կոլտնտեսությունից՝ անասնապահական ֆերմայում աշխատելու ժամանակ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: