ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան 4-9 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով:
Հոկտեմբերի 15-16-ը ջերմաստիճանը կբարձրանանա 3-5, արևելյան շրջաններում ` 5-7 աստիճանով:
Երևանում՝ հոկտեմբերի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: