ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախօրեին` հոկտեմբերի 30-ին՝ ժամը 21.30-ին, Կալինինի փողոցից ոստիկանության Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Սիմոն Ու.-ն: Նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է 12 սմ շեղբի երկարության երկկողմանի սրված, ինքնաշեն դանակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է հետաքննություն: