Այսօր արտարժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. 1 դոլար/357.98 դրամ, 1 եվրո/499.99 դրամ, 1 ռուբլի/11.6 դրամ: Նկատենք, որ ուրբաթ օրվա համեմատ, երբ դոլարի միջին փոխարժեքը կազմեց 358.21, դրամը արժևորվել է դոլարի նկատմամբ: Միաժամանակ, ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության, հոկտեմբերի 27-ին «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ում իրականացվել է 600 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 358.5 դրամ` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 358.5 դրամ: