Մեծ Սեպասարի, Ղազանչիի, Գյումրիի եւ Վանաձորի մարզիկներն եւ մարզուհիները մարտի 6-ին մասնակցել են դահուկավազորդ, Հայաստանի չեմպիոն, վաղամեռիկ Գագիկ Գրիգորյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարին:
Այդ գյուղերում Գյումրիի Ձմեռային մարզաձեւերի դպրոցը խմբեր ունի ու հուշամրցաշարը անցավ թեժ պայքարում:
Ժամանցի հետաքրքիր վայրերից զուրկ գյուղաբնակ երիտասարդներն իրենց հետաքրքրությունը գտել են այս մարզաձեւի մեջ:
Մարզիչները նշում են, որ չբավարարվելով առայժմ ձեռք բերած հաջողությամբ` արդեն աշխատանքներ են տարվում սաներին հասցնելու ավելի բարձր պատրաստվածության` մինչեւ Սոչիում անցկացվելիք օլիմպիական խաղերը:
Հաղթող երեխաները ստացան պատվոգրեր ու հուշանվերներ: