Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Առնվազն տհաճ էր

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում Սոչիում ստորագրված հայտարարության վերաբերյալ երեք հիմնական նկատառում արտահայտեց: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ստորագրված հայտարարության մեջ նշված է, որ կողմերը կձգտեն ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել, մինչդեռ նախկին բոլոր հայտարարություններում հստակ ամրագրված էր կոնֆլիկտը բանակցությունների միջոցով խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը: Կարապետյանը համեմատության համար որպես օրինակ բերեց Մայնդորֆյան հռչակագիրը:

Բացի այդ, ըստ Վլադիմիր Կարապետյանի` Աստրախանում նախորդ տարվա հոկտեմբերին ստորագրված հռչակագրում նշված էր, որ պետք է ռազմագերիների և դիակների փոխանակում արվեր: Մինչդեռ, Կարապետյանի խոսքերով, առայսօր Ադրբեջանը որևէ ռազմագերի չի վերադարձրել Հայաստանին: «Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը կրկին ստորագրում է ռազմագերիների վերադարձի մասին փաստաթուղթ, և վստահ չեմ, որ այս անգամ էլ որևէ ռազմագերի կկարողանանք ստանալ: Հոկտեմբերին փաստաթուղթը ստորագրելուց հետո հայկական կողմը որևէ բողոք չի ներկայացրել միջազգային հանրությանը, անգամ միջնորդներին առ այն, որ Ադրբեջանը չի կատարում իր առաջ ստանձնած պարտավորությունը»,- նշեց նա:

Կարապետյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Սերժ Սարգսյանն Ալիևի հետ ուրախ ժամանց էր անցկացնում` այն դեպքում, երբ հանդիպումից մեկ օր առաջ ադրբեջանցիները մեկ զինվորի էին սպանել և ևս մեկին վիրավորել: «Այս ֆոնի վրա անցկացնել հանդիպում, ծիծաղելով գնալ բանակցությունների, հետո` ժամանակ անցկացնելու, ինձ համար առնվազն տհաճ էր»,- նշեց նա: Իսկ հայտարարության ստորագրումը Կարապետյանը որակեց որպես պարզապես դեմքը փրկելու միջոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում