Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայ եկեղեցին համալրվեց 16 նորընծա քահաներով

Հոկտեմբերի 31-ին Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց Սբ. Պատարագ, որի ընթացքում ձեռամբ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն և օծում։
Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը քահանայության կոչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 16 նորընծա սարկավագների։ Սրբազան Հայրը սբ. մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը` շնորհելով հոգևոր նոր անուններ: Արսեն սարկավագ Գամաղելյանը վերակոչվեց Տ. Հովել քահանա, Էդգար սարկավագ Թադևոսյանը` Տ. Տարոն քահանա, Մեսրոպ սարկավագ Մուրադյանը` Տ. Պարթև քահանա, Սուրեն սարկավագ Գևորգյանը` Տ. Մասիս քահանա, Արման սարկավագ Պողոսյանը` Տ. Արարատ քահանա, Ցոլակ սարկավագ Հարությունյանը` Տ. Առնակ քահանա, Արտակ սարկավագ Սարգսյանը` Տ. Մովսես քահանա, Արմեն սարկավագ Սարգսյանը` Տ. Արշեն քահանա, Սենիկ Սարկավագ Մխիթարյանը` Տ. Սամվել քահանա, Գևորգ սարկավագ Խաչատրյանը` Տ. Օշական քահանա, Սարգիս սարկավագ Բաղդասարյանը` Տ. Մաշտոց քահանա, Գագիկ սարկավագ Մանասյանը` Տ. Զոհրաբ քահանա, Դավիթ սարկավագ Մանդասարյանը` Տ. Մարկոս քահանա, Հայկ սարկավագ Եզեկյանը` Տ. Անդրեաս քահանա, Գարեգին սարկավագ Դանիելյանը` Տ. Համբարձում քահանա և Էդվարդ սարկավագ Աբգարյանը` Տ. Երեմիա քահանա:
Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Իր ոգեշունչ քարոզում խոսքն ուղղելով նորաօծ հոգևորականներին` Մկրտիչ Սրբազանն ասաց. ՙԱստծո արդարությունը գործող զորություն է, իրական ուժ, որ գործում է մարդու կամքից անկախ և իրականանում ո՜չ ուշ, ո՜չ շուտ, այլ ճիշտ ժամանակին: Ասել է, թե դուք որպես Աստծո ապագա մշակներ, աստվածային խոսքի թարգմանչներ, եթե սերմանեք Տիրոջ արդարության սերմերը մեր ժողովրդի սրտերից ներս, մեր եկեղեցին եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման պիտի դառնա ալեկոծ օվկիանոսում անխորտակելի սյուն, որից, ինչպես Աճառյանն է ասում, ամեն հայ իր պարանն է կապում` փոթորկից փրկվելու համար: Եթե հավատարմորեն պահեք Աստծո արդարությունը ձեր և ձեր նմանների մեջ, Նա էլ անմահ կպահի ձեզ և ձեր ժողովրդին: Այս սուրբ սեղանի առջև աղոթում ենք, որ Երկնային Հայրը զորավիգ լինի մեր եկեղեցու զինվորյալ մշակներին այսօր, վաղը և հավիտյան՚:
Այնուհետև Վեհափառ Հայրապետի առաջնորդութամբ Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան` համբուրելով քահանաների մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:
Նույն օրը, երեկոյան ժամերգության ժամանակ, կատարվեց նաև վեղարի տվչության արարողություն: 16 նորընծաներից Տ. Մովսես, Տ. Սամվել, Տ. Անդրեաս և Տ. Երեմիա քահանաները վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում