ԱՐՄԵՆՊՐԵՍՍ-ի հաղորդմամբ, Հայաստանի ազատ ոճի ըմբիշները հաջողությամբ ավարտել են իրենց ուսումնամարզական հավաքը Վրաստանում և վերադարձել Երևան, որտեղ շարունակելու են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը:
ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի պնդմամբ, բարձրակարգ մրցակիցների հետ նման համատեղ ուսումնամարզական հավաքները շատ օգտակար են հայ ըմբիշների համար:
«Ըմբշամարտը Վրաստանում սիրված մարզաձև է և բարձր մակարդակ ունի: Այժմ մեր ըմբիշները Հայաստանում կանցկացնեն ևս մեկ ուսումնամարզական հավաք և փորձնական մրցամարտեր»,- ասել է Ա.Բաղդատյանը և հավելել, որ մեր թիմի վերջնական կազմը կորոշվի ավելի ուշ: