Չինաստանի իշխանությունները Տիբեթի ինքնավար շրջանը փակել են զբոսաշրջիկների համար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ամերիկյան ծառայությունը` հղում կատարելով տուրիստական մի շարք գործակալությունների, որոնք տուրիստական ուղեգրեր են վաճառում դեպի Տիբեթ:
Այս որոշման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան: Փորձագետներն այս քայլը կապում են Տիբեթում երեք տարի առաջ տեղի ունեցած անկարգությունների տարելիցի հետ, որոնց ճնշելու ժամանակ զոհվել են տասնյակ մարդիկ: Դրանից հետո Տիբեթը փակ է եղել մեկ տարի շարունակ: