«Ես կողմնակից եմ, որ բանակում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ, ավելի քան այլ ոլորտներում, համաչափ պատժելիության սկզբունքը գործի լիարժեք: Ես կողմնակից եմ, որ այս ոլորտում տեղի ունեցող պատիժները լինեն ավելի խիստ»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով «Ռոժ» մականունով հայտնի հրամանատարին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նման կարծիք հայտնեց ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը` հիշեցնելով, որ երկիրը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում: Իսկ նման իրավիճակում բանակում տիրող կոռուպցիան, ըստ տիկին Ալավերդյանի, նման է ռազմական հանցագործության եւ պետք է պատժվի նույն խստությամբ: