Friday, 29 03 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Դրական է, որ շարունակվում են բանակցությունները

Փորձագետ Սերգեյ Մինասյանը, մեկնաբանելով Սոչիում Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպումը, կարծիք հայտնեց, որ դրական է, որ շարունակվում են բանակցությունները:

Ըստ նրա` Ադրբեջանն այդքան էլ սիրով չի գնում բանակցության, և եթե ամրագրվում է, որ դրանք շարունակվելու են, ինչպես նաև ասվում է խաղաղ ճանապարհով հարցերը լուծելու համաձայնության մասին, ապա դա կարելի է նրա կողմից համարել փոքր զիջում: Միևնույն ժամանակ նա նշեց, թե բացի ԵԱՀԿ ՄԽ ֆորմատից, այլևս գործում է մեկ այլ` եռակողմ ֆորմատ` ՀՀ-Ադրբեջան-ՌԴ: Նա նշեց, թե գերտերությունների կողմից կա որոշակի համաձայնություն այս ֆորմատին, և դա եղել է 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո: Սակայն փորձագետը կարծում է, որ եթե միայն ՌԴ դիրքերն ուժեղանան, ապա ՀՀ համար մանիպուլյացիայի հնարավորությունները կնվազեն, քանզի երեք դերակատարների հետ պայմանավորվածություններում հեշտ է խաղարկելը:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, այսօր Ադրբեջանը զբաղված է ոչ միայն շանտաժով, այլ նաև բանակցային ամեն մի փուլում հայ զինվորներ է սպանում` նպատակ ունենալով շանտաժն ավելի համոզիչ դարձնել: Ուստի, Մանվել Սարգսյանն առաջարկում է, որ Հայաստանն այնպիսի փոփոխություն մտցնի իր քաղաքականության մեջ, որ Ադրբեջանն ինքը վախենա մինչև բանակցություններն անգամ մի կրակոց արձակել:

«Եթե բանակցություն է նշանակված, և հայ զինվոր է սպանվում, ապա պետք է քայլ անել: Օրինակ` ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ինչի մասին հայտարարվել է Հայաստանի կողմից, կամ առնվազն չգնալ բանակցությունների: Սա կստիպի Ադրբեջանին հրաժարվել այս արատավոր պրակտիկայից»,- նշեց նա: Մանվել Սարգսյանի խոսքերով, Հայաստանի համար թանկ է ամեն մի զինվորի կյանքը, և քանի որ բանակցությունները կարող են դեռ տարիներ շարունակվել, ՀՀ-ն չի կարող պարբերաբար զինվորների կյանքը տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում