«Ֆորմուլա-1»-ի «Ռեդ Բուլ» թիմի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը խոստովանել է, որ ինքը զարմացած է այն բանից, որ «Ֆերարի»-ի պիլոտներ Ֆերնանդո Ալոնսոյի ու Ֆելիպե Մասայի միջև արագության այդքան մեծ տարբերություն կա:
«Կարծում եմ՝ Ֆելիպե Մասան կարող է ավելի արագ լինել, նույնիսկ Ալոնսոյից արագ: Չեմ կարողանում հասկանալ, թե նրանց միջև եղած տարբերությունն ինչու է այդքան մեծ:
Ամեն դեպքում ես «Ֆերարի»-ում չեմ, այնպես որ չեմ կարող ասել՝ այնտեղ ինչպես է»,- ասել է Ֆետելը: