Աշխարհի բռնցքամարտի նախկին չեմպիոն Ամիր Խանի ավտոմեքենան փորձել են առևանգել 6 կողոպտիչներ:
Բրիտանացին իր 20-ամյա եղբոր հետ վերադառնում էր գիշերային ակումբից: Եղբայրների ճանապարհին մի ավտոմեքենա է կանգնել, որից դուրս է եկել 6 տղամարդ: Նրանք փորձել են առևանգել բռնցքամարտիկի 100 հազար ֆունտ արժողությամբ ավտոմեքենան:
Ականատեսները հայտնում են, որ Ամիրը և նրա եղբայրը նոկաուտի են ենթարկել կողոպտիչներին, սակայն ամեն ինչ կատարվել է թույլատրելի սահմաններում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, սակայն ոչ ոք դիմում չի գրել: