Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Աշխատանքային քննարկում՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորման` Հանրային ցանցի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել չորրորդ գումարման Ազգային ժողովի և Հանրային ցանցի միջև ստորագրված համագործակցության հուշագիրը, բայց առավել կարևորեց տարբեր ձևաչափերով իրական, առարկայական ու նպատակաուղղված համագործակցության ակտիվացումն ու շարունակականությունը: Նա պատրաստակամություն է հայտնել` ամեն ինչ անելու, որ համագործակցությունը լինի առավել սերտ ու արդյունավետ: Այդ առումով կարևորվել է Հանրային ցանցի` հանձնաժողովին վերապահված ոլորտներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը հանձնաժողովի նիստերին, խորհրդարանական լսումներին, տարբեր հիմնախնդիրներին վերաբերող համատեղ քննարկումներին, որտեղ նրանք հանդես կգան հիմնահարցերի լուծման իրենց առաջարկներով: Օգտակար կարող են լինել նաև հանրությանը, հետևաբար նաև հասարակական կազմակերպություններին հուզող հարցերի վերաբերյալ կատարվելիք հետազոտություններն ու վերլուծությունները, որոնք հնարավորություն կտան գտնելու արդյունավետ լուծումները:

Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետային կապի ներկա պայմաններում փոխհամաձայնեցված ամենօրյա աշխատանքի կազմակերպումը պայմանավորված է լինելու առավելապես աշխատելու ցանկությամբ, առկա խնդիրները լուծելու պատրաստակամությամբ ու հետևողականությամբ:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների մասին, որոնք առավելապես վերաբերում էին զինվորական ծառայությանը, բանակում տեղի ունեցող արատավոր երևույթներին, ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինվորներին հաշմադամության կարգ տալու մեխանիզմներին ու դրանց վերանայմանը:

Կորյուն Նահապետյանն առաջարկել է բոլոր բարձրացված հարցերը ներկայացնել գրավոր հիմնավորումներով, որոնք համապատասխան օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հիմք կարող են դառնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում