Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

Դեռ շատ ժամանակ կարող է պահանջվել

Ըստ երևույթին, ոստիկանությանը հաջողվեց մարել «Ժառանգության» ոգևորությունն ու ստիպել, որ կուսակցությունը երկար մտածի մանդատները վայր դնելու հարցի մասին:

«Ժառանգությունը» դա պետք է քննարկեր մարտի 6-ին, սակայն կուսակցությունը որոշում է կայացրել մանդատների հարցի քննարկումը տեղափոխել մարտի 13-ին: Երևում է, որ դժվար է:

Մանդատները վայր դնելը նշանակում է հայտնվել խորհրդարանական զրահից դուրս, իսկ դա նշանակում է դառնալ զգալիորեն անպաշտպան: Իսկ թե ինչ է նշանակում դա, իշխանությունը «Ժառանգությանը» ցույց տվեց մարտի 3-ին, երբ ոստիկանությունը տարբերություն չդրեց բացօթյա առևտրով զբաղվող կանանց և «Ժառանգության» պատգամավորների միջև ու երկուսի հանդեպ էլ ուժ կիրառեց:

«Ժառանգությունը» լավ է պատկերացնում, որ մանդատները վայր դնելը պահանջելու է ակտիվ, այսպես ասած, փողոցային գործունեություն՝ բացօթյա ակցիաների տեսքով: Իսկ դա նշանակում է պարբերական «շփումներ» ոստիկանության հետ: Այժմ «Ժառանգություն»-ում թերևս մտածում են՝ արդյոք կդիմանա՞ն այդ «շփումների» ծանրությանը, եթե իրենց ծոցագրպանները թեթևացնեն մանդատներից:

Կասկած չկա, որ առանձին անդամներ կդիմանան, հարցն ընդհանուր ուժի մասին է, քանի որ առանձին անդամներով հարց չի լուծվի: Եվ թերևս դրա համար էլ չի լուծվում մանդատների հարցն ու այն տեղափոխվում է մարտի 13-ին: Սակայն չի բացառվում նաև, որ «Ժառանգությանն» այլ հարց էլ է հուզում: Մասնավորապես, շատ կարևոր հարց է նաև այն, թե ունի՞ արդյոք կուսակցությունը մշակված լուրջ մարտավարություն արտախորհրդարանական գործունեության համար:

Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում «Ժառանգությունը» մրցակից չուներ: Դաշնակցությունը «Ժառանգության» մրցակիցը չէր թե՛ հանրային ընկալման, թե՛ նաև գործունեության իմաստով, քանի որ դաշնակցական պատգամավորները քաղաքացիական շահերի գործնական պաշտպանության տեսանկյունից բացարձակապես համարժեք ակտիվություն չէին ցուցաբերում:

«Ժառանգության» պատգամավորներն այդ հարցում գրեթե լիարժեք օգտագործում էին իրենց պատգամավորական լծակները, իսկ ՀՅԴ-ն ընդամենը կոսմետիկ ընդդիմություն էր խորհրդարանում: Խորհրդարանական ընդդիմություն լինելու հանգամանքը որոշակիորեն նաև տարանջատում էր «Ժառանգությանը» արտախորհրդարանական ընդդիմություն հանդիսացող Հայ ազգային կոնգրեսից:

Կար, կարծես թե, որոշակի չգրված ու չբարձրաձայնված ինչ-որ բաժանում, գոնե հասարակության մի զգալի մասի ընկալման մեջ, որ Կոնգրեսը իր գործն է անում արտախորհրդարանական դաշտում, իսկ «Ժառանգությունն» էլ իր գործն է անում խորհրդարանական դաշտում: Եվ այդ հանգամանքը, կարծես թե, որոշակիորեն քվոտավորել էր ընդդիմադիր դաշտը, ինչ-որ առումով լեգետիմ քվոտաներով:

Սակայն եթե «Ժառանգությունը» մանդատները վայր է դնում, փաստորեն, քվոտավորումը խախտվում է, և արտախորհրդարանական դաշում «Ժառանգությունն» արդեն գործելու է Հայ ազգային կոնգրեսի ֆոնին, հետևաբար՝ «Ժառանգությունը» ի դեմս Կոնգրեսի արդեն ձեռք է բերում մրցակից, ընդ որում՝ այդ դաշտում ակնհայտորեն առաջատար մրցակից:

Բնական է, որ դա կարող էր «Ժառանգությանը» լուրջ մտորումների տեղիք տալ, այնքան լուրջ, որ եզրակացության գալու համար դեռ շատ ժամանակ կարող է պահանջվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում