Saturday, 20 04 2024
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը

Երևանում բացվել է առաջին փորձնական հեծանվուղին

Հաշվի առնելով մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունն ու օրեցօր ավելացող ավտոմքենաների քանակը, ինչպես նաև մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներն ու բնակչության շրջանում հեծանվային երթևեկության նկատամամբ հետաքրքրության ու պահանջարկի աճը ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, «Կանաչաստան» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում բացվել է փորձնական առաջին հեծանվուղին: Այն սկիզբ է առնում Օղակաձև զբոսայգու «Առագաստ» սրճարանին հարող հատվածից և շարունակվում է մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք։

Անվտանգ երթևեկություն ապահովելու նկատառումով՝ շուրջ 2.5 կիլոմետր երկարությամբ և 1.5 մետր լայնությամբ հեծանվուղին առանձնացվել է մայթեզրյա հատվածում:

«Փորձնական այս ծրագրով կյանքի է կոչվում նաև դեռ 2005 թվականին կառավարության կողմից ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների վերաբերյալ ծրագրի հաստատված որոշումը, որով նախատեսվում էր մշակել հետիոտն և հեծանվային երթևեկության զարգացմանն ու անվտանգությանը նպաստող միջոցառումներ»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հեծանվորդների համար երթևեկության հատուկ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով կատարվել են համապատասխան գծանշումներ, տեղադրել ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, հեծանվուղու սկզբնամասում և վերջնամասում կահավորվել են նաև հեծանվային կայանատեղեր:

«Հեծանվային սպորտի զարգացումն ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը մշտապես քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության ներքո են: Երևանի զարգացման ծրագրերի շրջանակում` քաղաքապետը մշտապես ողջունում է երիտասարդության կողմից հետաքրքիր մտահղացումներն ու առաջարկությունները` հետագայում, հնարավորության դեպքում, դրանք կյանքի կոչելու նպատակով»,-նշել է Հենրիկ Նավասարդյանն ու հավելել, որ հեծանվային տրանսպորտի մշակույթի զարգացման հետ համատեղ՝ հետագայում մայրաքաղաքում կառանձացվեն նոր երթուղիներ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծրագրի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքի համար` մասնակիցները նկատել են, որ, երիտասարդների կողմից ներկայացվող հետաքրքիր գաղափարներն ու առաջարկները քաղաքապետի կողմից հավանության արժանանալով, միշտ կյանքի են կոչվում և հույս են հայտնել, որ հետագայում ծրագիրն էլ ավելի կընդլայնվի և կընդգրկի նաև մայրաքաղաքի այլ հատվածներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում