Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն Рустави-2 հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Նա հայտնել է, որ Բրատիսլավայում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան միանգամայն տարբեր դիրքորոշումներ ունեն վրացական հարցի վերաբերյալ: Իսկ Ամերիկայի ցանկությունն է Վրաստանը գրավիչ պետություն դարձնել Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակչության համար: