Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Взгляд պարբերականին տված հայտարարել է ,որ Վրաստանը կարող է դառնալ ԱՄՆ-Իրան հակամարտության զոհ:
«Ինձ անհանգստացնում են Իրանում տեղի ունեցող իրադարձությունները: Եթե այնտեղ անկարգություններ սկսվեն, դա հաստատ մեր երկրի վա կազդի: Կոչ եմ անում իշխանություններին մտորել արդյոք այդ պայմաններում արժե երկրում ամերիկյան ռադար տեղակայել»,- ասել է Շևարդնաձեն:
Նա նշել է, որ Վաշինգտոն-Թեհրան հակամարտության թիրախներից մեկը Վրաստանը կարող է լինել:
Փետրվար ամսին ԱՄՆ սենատի 4 անդամներ առաջարկել էին Թուրքիայի փոխարեն ամերիկյան հակահրթիռային ռադարը տեղակայել Վրաստանում, որտեղ այդ նախաձեռնությունը շատերը հետաքրքիր էին համարել տարածաշրջանային անվտանգության համար: